Tert.am-ը գրում է.

Դեկտեմբերի 6-ի հանրաքվեին ազատ, արդար քվեարկություն անցկացնելը Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պարտավորությունը չէ: Այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ  Հերմինե Նաղդալյանը՝ արձագանքելով  ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարի Հեղինե Բիշարյանին:

«Դա պարտավորությունն է բոլոր քաղաքական ուժերի, քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների, և այդ բոլոր հարցերին պատասխանողը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է»,-ասաց նա։

Ւսկ ՕԵԿ խմբակցության ղեկավարը ՀՀԿ-ի շտաբի պետի անունը հիշատակել էր՝ ասելով, որ  «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումների կատարելու մասին օրենքի հարակից զեկուցող Վահրամ Մկրտչյանը, ընտրական գործընթացներին մասնակցելու մեծ փորձ չունենալով, չի կարող որոշ հարցադրումների պատասխանել:

«Շատ լավ կլիներ, որ կառավարության ներկայացուցիչը այստեղ լիներ, քանի որ կառավարության ղեկավարը շտաբի պետն է, ով ինքը պետք է ապահովի ազատ արդար ընտրություններ: Շատ լավ կլիներ, որ ինքն այստեղ լիներ, կամ որևէ մեկն իր երաշխավորմամբ»,–ասել էր ՕԵԿ-ական պատգամավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել