The Huffington Post թերթի փոխանցմամբ՝ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյն օրինագիծ է ստորագրել, որը ռեստորաններին թույլատրում է իրենց վերանդաներում ու պատշգամբներում շներով մարդկանց մուտք գործելը։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի անմիջապես։
Այժմ Նյու Յորքի ռեստորաններն իրավասու են իրենք որոշել՝ թույլատրե՞լ շների հետ մարդկանց մուտքը, թե՞ ոչ։ Օրինագծի հեղինակ Լինդա Ռոզենտալն ընդգծել է, որ ողջ ընտանիքով ռեստորանում ընթրելն այժմ ստանում է նոր նշանակություն։ Նա հավելել է, որ ռեստորանատերերն այժմ հնարավորություն ունեն ավելի շատ գումար վաստակելու՝ հաշվի առնելով շների հետ կապված միջոցառումների անցկացման հնարավորությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



