Սիրիական բանակն աշխարհազորի աջակցությամբ Հալեպի հարավ-արևելքում ազատագրել է մոտ 120 քառակուսի կմ տարածք՝ 50 բնակավայր։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով աշխարհազորի աղբյուրին։
Նշվում է, որ կառավարական զորքերն առաջ են շարժվել դեպի Իդլիբ գավառի խորքերը, շատ բնակիչներ վերադառնում են իրենց տները։ Գործողության անցկացման որոշումն ընդունվել է ռուսական ավիաուժերի կողմից ահաբեկիչների ենթակառուցվածքների ոչնչացումից հետո։
Սիրիական զինված ուժերն ակտիվացրել են հարձակողական գործողությունը հոկտեմբերի 26-ից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել