Ես չեմ կարող հերոս համարել մարդուն, ով, չնայած հայրենիքին մատուցած բազմաթիվ ծառայություններին, պետական հեղաշրջում ա կազմակերպել երկրի օրինական նախագահի հեռացրել զբաղեցրած պաշտոնից, որից հետո կեղծել է ընտրություններ և ժողովրդի կողմից ընտրված նախագահին զրկել է այդ հնարավորությունից, չվաստակած նախագահական աթոռը սկուտեղի վրա մատուցել մի մարդու, ով անգամ նախագահական ընտրություններին չէր կարող մասնակցել՝ համաձայն սահմանադրության պահանջին։
Հայաստանն այսօր այս վիճակին է հայտնվել նաև հենց նրա պատճառով: Հայաստանը զարգացման ու ժողովրդավարացման ճանապարհից շեղվել է ոչ թե հոկտեմբերի 27-ին, այլ դրանից ավելի շուտ, երբ 1998թ. փետրվարին մի խումբ դավադիրներ պետական հեղաշրջում կազմակերպեցին, իշխանության բերեցին մի հանցագործի, որը Ղարաբաղը դուրս թողեց բանակցային գործընթացից, երկրում հաստատեց քրեական համակարգ ու երկիրը սկսեց կառավարել իր քրեական բնազներով՝ չխորշելով բազմաթիվ քաղաքական սպանություններից և անգամ խաղաղ ցուցարարների գնդակահարությունից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/10207786602052739
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել