Արմոն, եթե Քրիստինե Պեպելյանի ու Նազենի Հովհաննիսյանի նման սիրված ու հարգված լինի, մեզ հետ «Արա»-ով կխոսա։ Նոր նայում եմ «Գուշակիր մեղեդին» հաղորդաշարը (որը, անկեղծ, ես ու քուրս ամեն օր նայում ենք), որի խաղացողներից մեկն էսօր Արմոն ա... Արյա, լավ ա՝ էս տղեն գոնե մի հատ լավ երգ ունի («Ուշ է հիմա»), ու լավ ա՝ իրան բացի իրա ծանոթներից ու բարեկամներից մի երկու հոգի էլ ավել են ճանաչում, թե չէ օրներս օր չէր լինի, ու ում տեսներ՝ «արա»-ով կխոսար, այ ախպեր, էն ինչ պահվածք էր, էն ինչ աստղայինը տարած էր, էն ի՞նչ դեմք էր ընդունել (ակնոցներով դաժե)։
Հարգելի Արմո, մի պահ լավ կլինի նայես իրական հայտնի ու իրական սիրված աստղերին, որոնց ցուցակում են Քրիստինե Պեպելյանն ու Նազենի Հովհաննիսյանը, որից հետո եզրակցություն արա՝ արդյոք դու դաժե իրանց կեսի չափ կա՞ս, որ տենց ես քեզ պահում։
Դու հլա մի հատ գտի ու նայի Քրիստինեի ու Նազենիի մասնակցությամբ հաղորդումներն ու հասկացի՝ ոնց պիտի իրան պահի համեստ աստղը նման հաղորդումներում, ու կհասկանաս, թե ճիշտը որն ա, թե չէ էսօրվա քո պահվածքը նման էր աստղայինը տարած ու իրականում դեռ ոչնչի չհասած երիտասարդի պահվածքի։ Սիրուն չի, մի՛ արա։



