Tert.am-ը գրում է.
Օբամայի`Թուրքիա այցի ընթացքում չեն շրջանցվելու ԱՄՆ-ի ու Թուրքիայի ռազմաքաղաքական շահերից բխող հարցերը. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
«G20 ձևաչափը շատ առանձնահատուկ է, և շատ հարցեր, որոնք վերաբերում են կոնկրետ Թուրքիային, որոնք տեղավորվելու են ԱՄՆ ռազմաքաղաքական շահերի համատեքստում, չեն շրջանցվելու և այդ հանդիպումներում անպայման կքննարկվեն: Մասնավորապես՝ սիրական ճգնաժամը, երկրների դերը»,-ասաց նա։
Ինչպես հաղորդում է 168.am-ը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային աշխատանքային այց կկատարի՝ այցելելով Թուրքիա, Մալայզիա ու Ֆիլիպիններ: Իսկ «Թուրքիայում ԱՄՆ նախագահը կմասնակցի G20-ի երկրների հանդիպմանը»։
Հիշեցնենք, որ Թուրքիա-Արևմուտք շփումները, հատկապես ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերջին շրջանում կնճռոտ են: Հետևաբար, կարելի՞ ասել, որ այս այցը նպաստելու է դրանց բարելավմանը:
Ըստ Լևոն Հովսեփյանի՝ վերջին շրջանում այդ հարաբերությունները տեղափոխվել էին որոշակի անվստահության դաշտ, բայց արդեն սիրական ճգնաժամից հետո հարաբերությունների լուրջ լարվածության մասին դժվար է խոսել. «Եվ ի վերջո, այդ հարաբերությունները ԱՄՆ-ի հետ չեն կարող այնքան լարվել, որ վտանգվեն երկկողմ հարաբերությունները, որովհետև այդ երկու պետությունները միմյանց կապված են շատ հարցերով: Ու դա որոշիչ է երկուսի համար էլ»:
Իսկ այդ գործոններում, ըստ թուրքագետի, ամենակարևորը ՆԱՏՕ-ին ռազմաքաղաքական դաշնակցության գործոնն է:



