Թուրքիայում խորհրդարանական արտահերթ ընտրություններին մնաց 4 օր: Այդպես էլ չվերացվեցին անվտանգության գոտիները երկրի հարավարևելյան շրջանների որոշ քրդաշատ բնակավայրերի վրայից: Իսկ որտեղ էլ չկա անվտանգության գոտի, միևնույն է՝ ընտրատեղամասերը տեղափոխվել են այլ բնակավայրեր, որոնք գտնվում են թուրքական իշխանության ազդեցության տակ: Ընտրություններին ընդառաջ՝ այսօր ամենաբարձր մակարդակով հայտարարություն է արվել, որ կձերբակալվեն նրանք, ովքեր թեկուզ փոքր-ինչ կասկած հարուցեն PKK-ի և ԻՊ-ի հետ կապ ունենալու մեջ, այնուհետև նույն անձը հայտարարում է, որ ընտրություններին մասնակցող քրդամետ ԺԴԿ-ն սերտ կապերի մեջ է PKK-ի հետ: Ի՞նչ է դուրս գալիս: Հայտարարություն անողը՝ Դավութօղլուն, բացեիբաց ասում է, որ ով փորձի ընտրել կամ սատարել ԺԴԿ-ին, հաստատ կձերբակալվի, քանի որ հենց ԺԴԿ-ն, ըստ Դավութօղլուի, նույն PKK-ն է:
Ես այս մի քանի օրը սպասում եմ համեմատաբար հանգիստ իրավիճակ հարավարևելյան և արևևելյան նահանգներում՝ չհաշված թուրքական կողմի սադրող գործողությունները, իսկ արդեն ընտրություններից հետո կամ նույնիսկ հենց նոյեմբերի մեկին՝ օրվա երկրորդ կեսին, իրավիճակի կտրուկ սրում, նույնիսկ արյունալի բախումներ, որոնք կբերեն իսկական պատերազմի Թուրքիայի ներսում:
Քիչ մնաց, սպասենք...



