Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ԱԺ հայտարարությունների ժամին տեսակետ հայտնեց, թե քաղաքական գործընթացների տրամաբանական ընթացք է դարձել, երբ համապետական միջոցառումներից առաջ միավորում են ուժեր, որոնք հույս չունեն իրենց խնդիրնեը լուծել միայնակ:

«Կարևոր չէ նույնիսկ  գաղափարական միասնությունը կամ նպատակների հասնելու մարտավարությունը»,-ասաց նա և նշեց, թե ամեն մեկը փորձում է վերմակը քաշել իր կողմ:

Ըստ նրա, միանգամայն սպասելի էր «Նոր Հայաստան» միավորումը: «Սա արդեն հետևանք չէր, այլ մտածված պատասխան հովանավորների նպատակներին հասնելու ճանապարհին»,-ասաց ՀՀԿ պատգամավորը:

«Ըստ էության  ստեղծվել է լարվածության նոր փուլ և շատ լավ իմանալով ամենպարզն այդքան էլ պարզ չէ, մենք հնարավորություն չենք տա որևէ մեկին մեզ թերագնահատելու: Մենք փոքր երկիր ենք, ուստիև խոսեցի, դրա համար պետք է շատ զգոն լինենք արտաքին և ինչու չէ նաև ներքին մարտահրավերներին դիմակայելու համար»,-ասաց նա: 

ՀՀԿ–ական պատգամավորը նշեց, որ երբ ունեինք ուժեղ նախագահական համակարգ, ապա  կիսանախագահական համակարգ՝  շուրջ 20 տարի անխնա ենթարկում էին քննադատության և պահանջում էին խոհրդարանական համակարգի անցում: Եվ երբ հաշվարկեցին բոլոր դրական և բացասական կողմերը և համոզվեցին դա է երկրում կայուն քաղաքական և ժողովդավարության կայացման ճիշտ ճանապարհը և հենց հայտարարեցին այդ մասին՝ ստացան մերժողական պատասխան:

«Հավաստիացնում եմ ժողովուրդը խելացի է, սադրանքների չի գնա, նա ճիշտ է գնահատում իրավիճակը՝ մերժելով քաղաքական խնդիրների լուծման ուժով տարբերակը: Նա տեսել է այդ գաղափարի սննկացումը՝ հրաշալի գիտակցելով, որ օտար հրահանգներով ձևավորված ընդդիմությունը երբեք չի կարող լինել ընդունելի»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել