laurentՓարիզը հոկտեմբերի 27-ին Սիրիայի հարցով բազմակողմ հանդիպում կանցկացնի՝ 10 պետությունների մասնակցությամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը։ Այս մասին հայտնում է Interfax-ը։

Ինչպես նշվում է, աշխատանքային ընթրիքին ներկա կգտնվեն գլխավոր գործընկերները, որոնք Ֆրանսիայի հետ ներգրավված են սիրիական ճգնաժամի կարգավորման գործում. Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Հորդանան, Կատար, Թուրքիա Գերմանիա, ԱՄՆ, Իտալիա և Մեծ Բրիտանիա։

Հանդիպումը գումարվել է Ֆրանսիայի կառավարության կողմից՝ սիրիական ճգնաժամի կարգավորման ջանքերի քննարկման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել