Վթարի է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության սերիալներում խաղացող դերասաններից մեկը` 24-ամյա Գուրգեն Մելքումյանը: Այդ մասին կարդում ենք NEWS.am-ում: Իրար են բախվել «Մերսեդես» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Կիա»-ի վարորդը եւ նրա ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոցներ: «Կիայի» ուղեւորներից մեկն էլ 24-ամյա Գուրգեն Մելքումյանն է, ով այժմ նկարահանվում է «Շանթի» «Մաեստրո» սերիալում` որպես Նուռի դերակատար: Նա «Բանակում» սերիալի Սեւակի դերակատարն էր: Երիտասարդը ավարտել է Թատերական ինստիտուտը, ամուսնացած չէ: Գուրգեն Մելքումյանը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում բժիշկները նրա վիճակը գնահատել են միջին ծանրության:
Նյութի աղբյուրն` այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել