Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիան երկու անգամ հարվածել է Սիրիայի քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին (YPG)։ Դրա մասին ATV-A Haber-ի եթերում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։
Նա ընդգծել է, որ Թուրքիայի զինված ուժերը երկու անգամ հարվածել են Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությանը (PYD)։ Դավութօղլուն հիշեցրել է, որ իրենք Սիրիայի քրդերին չաջակցելու հարցում զգուշացրել է թե՛ Ռուսաստանին, թե՛ ԱՄՆ-ին: «Անհնար է Սիրիայում Թուրքիայի դեմ ուղղված քայլեր անել։ Թուրքիան Սիրիայի հետ ունի 911-կիլոմետրանոց սահման, և Թուրքիան անտարբեր չէ այդ երկրի հանդեպ։ Մենք ասել ենք, որ PYD-ը չի անցնելու Եփրատից արևմուտք։ Երկու անգամ հարվածել ենք։ Մենք թույլ չենք տա խախտել մեր սահմանը»,- ասել է նա։



