23

Ասել, որ հիասթափված եմ Միշոյի վերջին ալբոմից, կնշանակի ոչինչ չասել։ Ես չէի պատկերացնում, որ Միշոն կարող ա էս կարգի փալաս դառնա ու իրան տա գռդոնին էսքան տևական դադար ունենալուց հետո, այն էլ՝ էս աստիճան ակնհայտ գռդոնի։ Մոտ երկու շաբաթ առաջ արեց իր նոր ալբոմի գլխավոր սինգլի՝ «Հաստատ ապէ»-ի հոլովակի պրեմիերան, և արդեն այդտեղից կասկածներ առաջացան, որ ալբոմն աղբ ա լինելու, որովհետև էդ բացող երգն էր աղբ։ Միշոն երբեք ավելի անբովանդակ ու պրիմիտիվ բան չէր ներկայացրել։ Արդյունքում, որպեսզի գաղջից չքնես, էշին ցեխից փորձում ա հանել Սերժոն, մեկ էլ կլիպն էր օրիգինալ անիմացիոն լուծումներով, բայց համարյա 4 րոպե տևող հոլովակի հալալ կեսը Միշոն էնքան որ ասում ա «Հա-հա-հա», քառորդում՝ «Հաստատ ապէ», դե մնացած 1 րոպեում էլ մի երկու հատ անհասկանալի ու ջարդված հանգով բան ա ասվում, և անունը դնում ա «երգեցի ապէ»։

Ու ինչպես ապացուցեցին հետագա օրերը, իրոք, ալբոմը զիբիլ էր։ Էս պահին յութուբյան պաշտոնական ալիքում առկա 8 գործերից ոչ մեկը բանի պետք չի, ու կարող ես յուրաքանչյուրը մի 5 անգամ լսես էլ, կես ժամ հետո ոչ բիթն ես հիշելու, ոչ էլ բառերն ու իմաստը։ Եթե չիմանայի՝ Միշոն ա երգողը, ու մենակ տեքստերը կարդայի, կմտածեի, որ ինչ-որ սկսնակ MC Զխկունն ա իր համեստ ուժերը փորձում ռեփում, ընդ որում, ինքն ինչ-որ հակվածություն ունի ֆատալիստական պոեզիայի նկատմամբ։ Անհավես, ձանձրալի, անբովանդակ ու միապաղաղ 8 կատարում, որոնք արվել են արվելու համար, մեկ էլ երևի մի երկու հոգու ասպարեզ մտցնելու։ Եթե 2015 թվականին Միշոն էսպիսին ա, ապա ավելի լավ ա ռեփի մասին մոռանա ու միանա էմոների շարժմանը՝ իրա «հոգնած ու հիասթափված եմ էս կյանքից» վիճակներով, թե չէ հույսը դնել նրա վրա, որ ալբոմում իբր ժարգոնով կերգես, մի 8 անգամ «ապէ» բառը կասես, երկու անգամ՝ «ոռի», մի անգամ էլ սուռովի քուչի մասին նոստալժիկ ինչ-որ նվնվոց կմտցնես, կասեն՝ «Ջա՜ն, Միշոն ա՜»... արդեն խնդալու էլ չի։

12077042_1012821108739523_920736695_n

Միշոն 2 տարի առաջ էր, Միշոն 4 տարի առաջ էր, տո դաժե էն ջահել «Հայ տղեքի» Միշոն 10 տարի առաջվա Միշո էր։ Իսկ էս Միշոն էն Միշոյի ստվերն էլ չի, այլ կյանքից հոգնած ու անհավես ինչ-որ MC Զխկուն ա, որ էլ ո՛չ ասելիք ունի, ո՛չ էլ տեղ ու իրան տվել ա գռդոնով հեշտ փող աշխատելուն։ Կամ էլ զվյոզդն ա էնքան տարել, որ իրան դրել ա Բրիթնի Սփիրսի տեղն ու մտածում ա, որ եթե անունը կա, ու իրա դեմքն էլ երևում ա, ապա իրա «հա-հա-հա»-ն էլ լրիվ հերիք ա, ինչ-որ պապսա բաներ կգռդոնի ու դրանք ռասկռուտկա կանի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել