Tert.am-ը գրում է.
Սիրիայի ընդդիմադիրների և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հայտարարել է, որ ռուսական ավիացիայի ավիահարվածների հետևանքով երկրում ավելի քան 200 խաղաղ բնակիչ է սպանվել։
Նման տվյալներ է հրապարակել Associated Press գործակալությունը` հղում անելով ՄԱԿ-ում ընդդիմության ներկայացուցիչ Նաջիբ Գադբանին։ Նրա տեղեկությունով` սեպտեմբերի 30-ից ի վեր ՌԴ-ի ավիացիոն ուժերը հարվածներ են հասցրել ավելի քան 297 անգամ:
«Սիրիական քաղաքացիական պաշտպանությունը» նշել է, որ այդ ժամանակահատվածում մահացել է 436 խաղաղ բնակիչ։
«Այդ մահերի կեսից ավելին ռուսական հարձակումների հետևանքն է»,- հայտարարել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
Ընդ որում` Գադբանը նշել է, որ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում ուղղված են սիրիական «չափավոր» ընդդիմությանը վերացնելուն, ոչ թե ԻՊ-ի գրոհայիններին, ինչպես այդ մասին հայտարարում են Ռուսաստանում։



