2015 թվականի սեպտեմբերի 28-ին Նյու Յրքում կայացավ ՄԱԿ Գլխավոր գագաթնաժողովիի 70-րդ հոբելյանական նստաշրջանը, որն առանցքային իրադարձություն դարձավ կազմակերպության պատմությունում։

Համաշխարհային արենայի խոշոր խաղացողների միջև աճող լարվածության ֆոնին այս իրադարձությունից սովորաանից շատ բան էին սպասում։ Հնարավոր է, որ գլոբալ մակարդակում վարվող եկխոսությունը թուլացնի լարվածությունը։

ՄԱԿ-ն ինչ խոսք, բանակցություններ վարելու ունիվերսալ հարթակ է։ Դրա ավանդը խաղաղության հաստատման հարցում ամբողջ աշխարհով մեկ դժվար է գերագնահատել, սակայն որքանո՞վ է այն արդյունավետ հիմա։ Այս հարցը արդեն մաշվել է, այնքան է տրվել։ ՄԱԿ-ի պատերի ներսում ռեֆորմների անհրաժեշտության մասին խոսում են արդեն 20 տարի։ Դրանով զբաղվող նույնիսկ հատուկ աշխտանքային խումբ  կա, բայց ոչինչ չի փոխվում։ Մինչդեռ աշխարհը լրիվ այլ է, ինչ Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ ստեղծվու էր ՄԱԿ-ը։

Տարածքային վեճեր,կ էթնիկ կոնֆլիկներ, չմարող պատերազմ Սիրիայում ու այրվող Ուկրաինա, անդադար պատերազմի պահմաններում ապրող Մերձավոր արևելք ու ուժը չկորցնող համաշխարհային ահաբեկչություն․ սա ՄԱԿ-ի օրակարգում առկա սուր հարցերի ամենևին էլ ամբողջական ցուցակը չէ։ Կազմակերպության կանոնադրությունում արձանագրված նպատակները՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման, ինչպես նաև պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման վերաբերյալ, այսօր ավելի դժվար հասանելի են թվում, իսկ ՄԱԿ-ը ավելի հաճախ է վերածվում բանավոր ճակատամարտերի դաշտի, քան երկխոսությունու հաստատելու հարթակի։

Առկա տարաձայնութուններիի ֆոնին, կկառուցողական ու բբովանդակալից հնչեց ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի ելույթը։ Հաշվի առնելով ստեղծվող իրականությունը, առավել ակտոուալ է Ղազախստանի նախագահի այն միտքը, որ պետք է ստեղծել միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ հակազդող միացյալ համաշխարհային ցանց։ Ու հենց ՄԱԿ-ի հովանու ներքո պետք է ընդունվի այս չարիքի դեմ պայքարի վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ։

Մարգարետ Թետչերի ու Ջոն Մեյջորի կառավարություններում արտգործնախարար եղած լորդ Հերդը Ղազախստանի նախագահի նախաձեռնություններն անվանել է չափված ու միանգամայն իրատեսական։ Կենտրոնական Ասիայի երկրների գծով հայտնի այս փորձագետը, ով առաջին արտասահամնցի նախարարն էր, ով այցելեց Ղազախստանը 1991 թվականին և հանձնեց բրիտանական ԱԳՆ-ի պաշտոնական նոտան՝ երրի անկախության կապակցությամբ, համարում է ակտուալ՝ Հակաճգնաժամային համաշխարհային պլան ստեղծելու գաղափարը։ Դուգլաս Հերդը մասնավորապես նշել է․ «… ես համաձայն եմ, որ ահաբեկչությունը, միգրացիան ու այլ բացասկաան երևույթները հետևանք են տնտեսական ճգնաժամի, աղքատության, անգրագիտության և գործազրկության։ Այս խնդիրները կարելի է լուծել միայն հաղորդակցվելով»։

Հայտնի ղրղզ փորձագետ, Ղրղզստանի քաղաքագգետների ասոցիացիայի նախագահ և գրողների միության անդամ Տ․ Կակչեկեևի խոսքերով, Նազարբաևը շատ ճիշտ շեշտադրումներ է արել ժամանակաից աշխարհի համակարգի ամենաակտուալ հարցերից մեկի՝ համաշխարհային քաղաքակրթությանը սպառնացող միջագային ահաբեկչության ու ծայրահեղականության ստեղծած ռիսկերի վերաբերյալ։ Բացի դրանից, Կակչեկեևը արտահայտվել է կոնկրետ իր երկրի՝ Ղրղզստանի օրինակով, որտեղ միանգամայն հարմարավետ է զգում իրեն «Թաբլիգի Ջամաատ» կազմակերպությունը, որն ամբողջ աշարհում ճանաչված է որպես ծայրահեղղական կազմակերպություն։

Նշենք, որ անուշադրության չեն մատնվել նաև Ղազախստանի նախագահի կողմից բարձրացված գաղափարները՝ վերազգային արժույթի ու ՄԱԿ-ի գլխամասի՝ Ասիական մայրցամաք տեղափոխման վերաբերյալ։ Եթե մտածենք, ապա նմանբ նախաձեռնություններն անկասկած ոչ միայ գոյության իրավունք ունեն, այլև կյանքի կոչման։ Չէ՞ որ ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ ՄԱԿ-ի գոյության տարիների ընթացքում, աշխարհաքաղաքական ու տնտեսական գործընթացները գլոբալ քարտեզի վրա աստիճանաբար տեղափոխվել են դեպի Ասիա։

Կորեական դիվանագետները ոգեշնչված կողմ են արտահայտվել ՄԱԿ-ի գլխամասի՝ դեպի Ասիա տեղափոխման հավանական հեռանկարը․ «Զարգացման կենտրոնն հենց յաս կողմ է տեղափոխվում։ Դրանում էլ կայանում է Ղազախստանի նախագահի հեռատեսությունը, ում առաջարը հավանաբար քննարկում է ամբողջ աշխարհը։ Եվ դա միանգամայն ռեալիստի ու կառուցողական առաջարկություն է։ Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շատ կոնկրետ է բնորոշել իր առաջարկություններում բոլոր խնդիրները։ Նաա տեսնում է զարգացման պլանը 30 տարի առաջ և դա առանձնակի ուշադրության է արժանի» – ասում է Չէ Ենգչոնը՝ Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Ղազախսստանում։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության գլխավոր Հյուպատոսն Աստանայում՝ Ռենատե Շիմկորայտն այս առնչությամբ ասել է․ «Այդպիսի առաջարյությունները, որոնք վերաբերվում են օրինակ համաշխարհային ընդհանուր արժույթին, ըստ իս շատ հետաքրքիր են։ ՄԱԿ-ի նոր գլոբար ճրակարգի չափորոշիչները համընկնում են Ղազախստանի առաջնահերթությունների հետ ու հատապես ուշագրավ է կայուն զարգացման ՄԱԿ-ի հատուկ հիմնադրամին պաշտապնուական բյուջեի 1 տոկոսը փոխանցելու առաջարկությունը»։

Չնայած ՄԱԿ ԳԱ հոբելյանական գագաթնաժողովից անցած ժամանակին ու աշխարհը մեկընդմիշտ փոխած Ռուսական բանակի ձեռնարկած օպերացիային Սիրիայոււմ, Նազարբաևի հայտարարությունը շարուանկում են ցիտել ու քննարկել միջազգային տարբեր գործիչներ ու դիվանագետներ։ Նրանց թվում է նաև Ղազախստանում Նիդերլանդների արտակարգ ու լիազոր դեսպան Հանս Դրիսսերը։ Նա ամբողջովին կողմ է արտահայտվել էկոլոգիական անվտանգության վերաբերյալ արված առաջարկությանը։ Դիվանագետին շատ էր դուր եկել Ղազախստանի նախագահի առաջարկությունները՝ միջուկային զինաթափման ու գլոբալ անվտանգության վերաբերյալ։ Ու երկրի տարածքում ՄԱԳԱՏԵ-ի միջուկային վառելիքի բանկի տեղակայումը, ասում է նա, համաշխարհային հանրության բարձր վստահության մասին է վկայում։ «…Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ելույթը շատ չափված էր ու հհոգեցած կոնկրետ առաջարկություններով, ուստի բարդ է գերագնահատել գլոբալ հակամիջուկային շարժում ստեղծելու առաջարկությունը։ Հաշվի առնելով այն , որ Ղազախստանը կամավոր է հրաժարվել աշխարհում 4-րդը հանդիսացող իր միջուկային պոտենցիալից, որը նա ժառանգություն էր տացել ԽՍՀՄ փլուզումից հետո, այս ամենն ավելի ծանրակշիռ է հնչում», – խոստովանել է դիվանագետը։

Ամփոփելով իր ելույթը Նյու Յորքում ու դիմելով ներկաներին, Նուրսուլթան Նազարբաևը՝ չնայած ժամանակակից աշխարհի մարտահրավերներին, ընդգծեց Ղազախստանի քաղաքական ու տնտեսական ձեռքբերումները, ինչպես նաև երկրի ձգտումն ու նախաձեռնողականությունը կառուցողականության և որ կարևորն է՝ աշխարհի հանդեպ ու միջազգային օրակարգի խնդիրների լուծման հարցում։

Դրա համար կան բոլոր նախադրյալները։ Հիշեցնենք, որ հենց Ղազախստանն է հանդիսանում հիմնական թեկնածուն՝ 2017-2018 թվականներին ՄԱԿ ԱԽ-ում ոչ մշտական անդամի պաշտոնում։ Այո՛, պետությունը երիտասարդ է, այո՝ ամբիցիոզ է, բայց քաղաքականապես այն հասունացած է՝ նման պատասխանատվություն ստանձնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել