Tert.am-ը գրում է.

Գերմանիայի իշխանությունները չեն պատկերացնում Սիրիայում իրադարձությունների զարգացման սցենար, որի դեպքում Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադը կարող է մտնել անցումային կառավարություն. ինչպես տեղեկացնում է РИА Новости  գործակալությունը, այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:

«Որքանով ես կարող եմ դատել, տարածաշրջանում շատ խաղացողներ ու ուժեր կան՝ ներառյալ Թուրքիան, Սաուդիան Արաբիան, Պարսից ծոցի այլ երկրները, որոնց համար անմիտ է, և մենք ևս չենք կարող պատկերացնել, որ Ասադը կարող է դառնալ անցումային կառավարության մաս»,-հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչը:

Սիրիայում 2011 թվականի մարտից շարունակվող զինված հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 220 հազար մարդ է զոհվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել