Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի էկոնոմիկայի ու արդյունաբերության փոխնախարար Սևինջ Հասանովան չի բացառել, որ ապագայում պետությունը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին փոխնախարարն ասել է Բաքվում ռուս լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

«Մենք մեզ ձեռնտու միություններին անդամակցելու հնարավորություն ենք թողնում։ Դրա համար մենք առաջին հերթին պետք է վերլուծենք նման կազմակերպությունների անդամակցելու դրական ու բացաասական կողմերը։ Մենք վերլուծում ենք օրինակ, թե որքանով է մեզ ձեռնտու անդամակցելը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։ Այդ պատճառով մենք պետք է մանրամասն գնահատենք Ադրբեջանի մասնակցության նպատակահարմարությունը ԵՏՄ-ին ու այլ միությունների», -հայտարարել է Հասանովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել