Panorama.am-ը գրում է.
Bloomberg պարբերականը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում սահմանային վերջին լարվածությանը՝ նկատելով, որ հրադադարի կնքումից ի վեր առաջին անգամ շփման գծում ծանր հրետանի է կիրառվում:
«Նրանց կողմից կրակոցները աճում են: Մեր զգոնությունը միշտ բարձր է և պատրաստ ենք համաչափ պատասխան տալու»,-պարբերականի թղթակցին ասել է արցախցի 25 ամյա զինվոր Սիմոն Սարայանը:
Պարբերականը նկատում է, որ թեև հակամարտության սրացումը ավելի շատ անկայունություն կարող է բերել տարածաշրջանին, ինչպես նաև կարող է խաթարել Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև նոր էներգետիկ միջանցքի գաղափարը, բայց այդուհանդերձ վերլուծաբանները կարծում են, որ նոր խաղացողների ներգրավմամբ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը փոքր է:
«Նկատվող սրացումների՝ լայնամասշտաբ պատերազմի վերածվելը դեռ անհավանական է թվում: Այդ իմաստով վտանգներn և զսպող գործոնները շատ մեծ են: Տարածաշրջանի նկատմամբ միջազգային հետաքրքրություններն և կասպիան նավթի ու գազի շահագործման հանգամանքը զսպում է պատերազմի բռնկվելուն»,- պարբերականին ասել է «Կովկասյան հարցումներ» ամսագրի խմբագիր Լոուրենս Բրոյերսը:
Անդրադառնալով հակամարտության բռնկման պատմությանը՝ պարբերականը նկատում է, որ այդ ժամանակից ի վեր ուժերի հարաբերակցությունը փոխվել է տնտեսական առումով: Արդյունքում, ըստ պարբերականի, էներգետիկ նախագծերի մեկնարկից ի վեր Ադրբեջանը ստացել է 50 մլրդ դոլար՝ համապատասխանաբար ավելացնելով նաև ռազմական բյուջեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



