Tert.am-ը գրում է.

Լոնդոնի և Մոսկվայի միջև քաղաքական երկխոսությունը փաստացիորեն դադարեցվել է, միակ ոլորտը, որտեղ համագործակցությունը շարունակվում է նախկին մակարդակով, մշակույթն է։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն, գրում է lenta.ru-ն։

Նրա խոսքով՝ դիվանագիտական հարաբերությունները դադարել են Սիրիայում և Ուկրաինայում հակամարտության պատճառով:

Յակովենկոն պատմել է, որ մեկ շաբաթ առաջ իրեն մերժել են Սիրիայում «Իսլամական պետության» թիրախներին օդային հարվածներ հասցնելու համար հետախուզական տվյալներ տրամադրելու հարցում։

ԻՊ-ի ծայրահեղականների դեմ ավելի արդյունավետ պայքարի համար «Ազատ սիրիական բանակի» հետ կապեր հաստատելու վերաբերյալ երկրորդ դիմումը նույնպես մերժվել է։

Դեսպանը նշել է, որ ուկրաինական ճգնաժամի մեկնարկից հետո Լոնդոնում ռուսական դեսպանատունը ստիպված է եղել կրճատել աշխատակիցների թիվը, քանի որ բրիտանական իշխանությունները դիվանագետներին վիզա չեն տրամադրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել