Թույլ կտա՞ք առաջին հայացքից սովորական հանցագործության մասին լուրն այլ տեսանկյունից դիտարկելու փորձ կատարել: Շընորհակալություն:
Եւ այսպես, խոսքն այս հանցագործության մասին է:
Ուրեմն, արդեն վերնագրից էլ կարելի է հասկանալ խոսքն ինչի մասին է:
Ու ըստ իս, ԱԱԾ-ն պիտի հիմի գլուխը մի հազար անգամ պատով տա՝ համոթու: Ջոկում եք, չէ՞, որ հայոց հասարակության մեջ նորմալ վիճակ է, որ ԱԱԾ աշխատակիցը կարող է մարդ ինստիտուտ դասավորել, կամ էլ էժանով ավտո առնել-ծախել (չհասկացա՝ հանցանքի պահն էստեղ որն է, բայց դե ամբողջությամբ վստահում եմ ազգիս ոստիկանության առաջ բրդած տրամաբանությանը), կամ էլ ցանկացած այլ տեսակի քրեորեն պատժելի ու նորմալ հասարակության համար ամոթալի բաներ անել ու չպատժվել:
Ասենք՝ իմաստակիր արտահայտությունը մեջբերվող տեքստում ըստ իս՝ «վստահությունը չարաշահելու եղանակով»-ն է, քանի որ մենք բոլորս վստահ ենք, որ ԱԱԾ աշխատակիցը հանգիստ կարող է ուզած բանը դասավորել ու անել, ու հանկարծ, այդ խարդախ երիտասարդը չարաշահել է վստահությունը՝ չի արել:
Իսկ եթե համ էլ աներ ու ԱԱԾ ուդոյի կարողությունների վրա նման խայտառակ անվստահության ստվեր չգցեր, կարո՞ղ է սույնին կանչեին, իսկական ուդո տային, ասեին՝ հալալ, աշխատի, ախպերս...
Այսինքն, օրենքն էս դեպքում վիրավորվել է խարդախության ու վստահության չարաշահումից, ոչ թե իրեն ներկայացնող համակարգի ուդոյի արժեզրկումից, ինչի հետ սույն երիտասարդն ըսկի կապ չունի:
Շնորհակալություն ուշադրության համար, էսօրվանից հաշված 2-3 օր չհայտնվելուս դեպքում խնդրում եմ ինձ համարել խղճի նահատակ ու սկսել իմ մասին բարի հուշեր տպագրել:
Ա-բյանտո
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/790077.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել