Tert.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը, ում հասցեին բազմիցս մեղադրանքներ են հնչեցվել իրաքյան պատերազմի համար, ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ներողություն է խնդրել այդ պատերազմում թույլ տրված սխալների համար։

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, քաղաքական գործիչը ներողություն է խնդրել նաև այդ  սխալները կեղծ տեղեկատվության միջոցով արդարացնելու ջանքերի համար:

Բլեերը նաև նշել է, որ իրաքյան պատերազմում և Սադամ Հուսեյնի բռնատիրական ռեժիմի տապալման ծրագրերում թույլ տված սխալները հանգեցրել են ներկայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջընթացին:

«Իհարկե, սխալ կլինի ասել, որ մենք, 2003թ. տապալելով Հուսեյնին, որևէ պատասխանատվություն չենք կրում 2015թ. ստեղծված իրավիճակի համար»,-ասել է նախկին վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել