Ցանկացած խելացի մարդ հասկանում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով տարվա 12 ամիսներից 10-ը գործուղումների մեջ է իբր և անհայտ է թե ինչ կապ ունեն դրանք Հայաստանի և սոցիալ-տնտեսական ծանր կացության մեջ գտնվող հայ ժողովուրդի հետ, Նոր Հայաստան միավորման միջոցով ձգտում է կրկին հավակնել նախագահի թեկնածության։ Սակայն պիտի նախապես զգուշացնեմ իրեն, որ այլևս Հայաստանի քաղաքական օրակարգում Րաֆֆի Հովհաննիսյան նախագահի թեկնածության իրական հնարավորություն չի լինելու։ Րաֆֆին կարող է երազել, ցանկանալ, դնել թեկնածություն, սակայն դա ոչ մի դերակատարում չի ունենալու Հայաստանի և հայ ժողովրդի կյանքում։ Այս 20 տարիների քաղաքական-տնտեսական անկումները այսօր Հայաստանը և հայ ժողովրդին դրել են մի այնպիսի կացության առջև, որտեղ անձնական փառասիրությամբ և անձնական քաղաքական ամբիցիաներով առաջնորդվող թուլամորթները, որոնց մենաշնորհը միայն դատարկ ճառելն է, տեղ և դերակատարում չեն կարող ունենալ Հայաստանի ներկայում և ապագայում։ Հայաստանին հարկավոր է ակտիվ, գործունյա, քաղաքականապես փորձառու, դիվանագիտական պոտենցիալ ունեցող գործիչներ, իսկ հայրենասիրության դիմակի տակ թաքնված խորամանկներին մենք արդեն բացահայտել ենք։ Այնպես որ բավական է անգամ մեկ խոսք լսեմ այդ ուղղությամբ և Նոր Հայաստան միավորումը թող ինձանից չնեղանա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/441950585988550?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել