Wallpaper_2980_Aviation_PAK_FA_T-50Araratnews.am-ը գրում է.

Հնդկաստանի պաշտպանության  նախարարությունը կանանց թույլատրել է ծառայել երկրի ՌՕՈւ մարտական ստորաբաժանումներում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պաշտպանության նախարարությունը հավանություն է տվել ՌՕՈւ մարտական ստորաբաժանումներում կանանց ընդունելու որոշմանը: Այդ առաջադեմ քայլն արվել է՝ հաշվի առնելով հնդիկ կանանց ձգտումները եւ զարգացած երկրներում ՌՕՈւ ժամանակակից միտումները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Սիտաշու Քարը, առաջին թեկնածուներն ընտրվելու են Ռազմաօդային ուժերի ազգային ակադեմիայի գործող կազմից:

«Մեկ տարվա ընթացքում նախապատրաստություն անցնելուց հետո նրանք 2017թ. հունիսին կարող են նստել կործանիչների ղեկին»,- հայտնել են գերատեսչությունից եւ հիշեցրել, որ ներկայումս կանայք արդեն ծառայում են նաեւ ինժեներական զորամասերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել