ԷԽ, ՆԻԿՈԼԱՅ, ՆԻԿՈԼԱՅ ՇԱՐՔԻՑ
Այսօր կրկին չուզենալով լսեցի քեզ Նիկոլ, և արդեն լուրջ հայտարարում եմ քո իսկ բառերն օգտագործելով։ Չի կարելի լկտի սուտ ասել, կրկնում եմ քո բառերը, ԼԿՏԻ ՍՈՒՏ ԱՍԵԼ, քանի որ քո ասած «լկտի կերպով ստող» ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը մշտապես և ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ոչ այլ ինչ է քարոզում քան «իշխանափոխություն»։ Հասկանում եմ, որ քո անձին շատ մեծ կարևորություն ես տալիս, բայց այդքան չկաս, որ հայտարարես, թե օրինակ, քո շնորհիվ է, կամ դու ես Ժիրայրին քո հայտարարությամբ ստիպել իշխանափոխություն բառն օգտագործել։ Գրածիս տերն էլ ես եմ։ Սյուզան Սիմոնյանս։
ՀԳ. Ի տարբերություն քեզ Ժիրայրը այնքան մեծ է, որ երբեք քեզ չասաց, որ անամոթաբար յուրացրիր քաղաքացիական պայմանագիրը մեր հայտարարելուց ամիսներ և նույնիսկ շատ ավելի հետո։ Նա այնքան համեստ է, և այնքան է կարևորում երկրի խնդրի լուծումը, որ չընկավ նման հարցերի ետևից, այլ քեզ միշտ փորձեց հարգել։ Բայց ես փոքրոգի եմ և քեզ ասում եմ, դու յուրացրեցիր մեր քաղաքացիական պայմանագրի գաղափարը։