Թուրքական բանակի մի պաշտոնյա, ով ցանկացել է մնալ անանուն ,հայտնել է ,որ այսօր ձերբակալվել է Շըրնաքում տեղակայաված ռազմական բրիգադի երկու բարձրաստիճան սպաներ: Ձերբակալվածներից մեկը բրիգադի հրամանատար, բանակի գեներալ Ա.Օ.Գ. -ն է : Հաջորդ ձերբակալվածը հետախուզական գումարտակի հրամանատար մայոր Հ.Հ.-ն է : Ըստ մեղադրանքի բրիգադի հրամանատարի տրված հրամանը եղել է ոչ իրատեսական ,որի արդյունքում ընդամենը 15 րոպե տևած մարտի արդյունքում զոհվել են բազմաթիվ թուրք զինծառայողներ, ինչպես նաև հրամանատարներ: Գումարտակի հրամանատարի մեղքը նրանում է, որ ճիշտ հաղորդագրություն չի ուղարկել հրամանատարությանը՝ ստեղծելով թերի ինֆորմացված վիճակ, որն էլ բերել է սխալ հրաման տալուն: Հոկտեմբերի 22-ին , ժամը 01:00-ին գումարտակի հրամանատարը տվել է տեղեկություն վերադասին, որ տեղանքը մաքուր է և պատրաստ են հարձակման: Բրիգադի հրամանատարությունը առանց կրկնակի ստուգելու տեղեկությունը, տվել է հրաման ,որ առավոտյան ժամը 6:00-ին հարձակվեն թիրախի վրա: «Քանի որ գիշեր էր ,իսկ մեր զինվորները տեղանքին ծանոթ չէին, առկա էին բազմաթիվ բլուրներ և ձորակներ,ընդունվեց որոշում, որ հարձակումը կլինի լուսաբացին», - ասել է բրիգադի հրամանատարը:
Առավոտյան առանց տեղանքը կրկնակի ստուգելու տրվել է հրաման հարձակման , սակայն թուրքական զինուժը ընկել է շրջափակման մեջ և 15 րոպե տևած մարտում գումարտակը տվել է 22 զոհ և 45 վիրավոր:
Հ.Գ. Սրա մասին Թուրքիայի գլխավոր շտաբն առայժմ լռում է:



