Պուտին-Ասադ հանդիպումը ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում Թուրքիայի դերի նվազման նշան, ավելի շուտ Թուրքիայի դիվանագիտական պարտություն: Պուտինը մի քանի անգամ հնարավորություն տվեց Էրդողանին, որպեսզի նա կարողանա կողմնորոշվել դեպի Ռուսաստան, սակայն Էրդողանն ընտրեց Արևմուտքն ու Եվրոպան և այժմ կանգնած է շատ ավելի լուրջ վտանգի առջև, քան քրդական հարցն է: Բանը նրանում է, որ եթե Ասադ-Պուտին համագործակցությունը էլ ավելի խորանա,ապա չի բացառվում, որ «ախորժակը ուտելուց է բացվում» վիճակը դառնա իսկական պատուհաս թուրքական պետության համար: Սիրիա-Թուրքիա սահմանի ողջ երկյանքով ստեղծված քրդական ինքնավարությունը, որն ի դեպ վայելում է Ասադի համակրանքը, կարող է Ռուսաստանի բարի կամքի դրսևորման միջոցով տարածքները ավելացնի ի հաշիվ թուրքական պետության: Մի խոսքով բոլոր ճանապարհները տանում են Թուրքիայի մասնատամանը, քանի որ սուլթան Էրդողանը ի սկզբանե որոշել էր Թուրքիան միայն թուրքերի համար դարձնել:



