Tert.am-ը գրում է.

Սիրիայում ռազմական գործողությունների սկսումից ի վեր Ռուսաստանի ռազմա-տիեզերական ուժերի թռիչքների թիվը մոտեցել է հազարի:

Interfax-ը հայտնում է, որ Ռուսաստանի ՊՆ-ի հրապարակած տվյալների համաձայն մոտ մեկամսյա գործողությունների ընթացքում ռուսական օդանավերը 934 մարտական թռիչք են իրականացրել: Դրանց ընթացքում ոչնչացվել է ահաբեկիչների 819 օբյեկտ: 

Միայն վերջին շաբաթվա ընթացքում ոչնչացվել է 363 օբյեկտ, այդ թվում` 71 հրամանատարական կետ ու կապի հանգույց, պայթուցիկների արտադրության 10 գործարան, 30 տարբեր պահեստ և այլն:

Կառույցից ընդգծել են, որ խոցվում են միայն այն թիրախները, որոնց պատկանելությունը «Իսլամական պետություն» խմբավորմանը հաստատված է:

Ռուսաստանը Սիրիայի քառամյա պատերազմին միջամտել սկսել է սեպտեմբերի 30-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել