Replik.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձիթենու ճյուղ է մեկնում Արևմուտքին, քաղաքական գործիչները ճիշտ կանեն, եթե ընդունեն նրա առաջարկությունները, նման կարծիք հայտնել է լրագրող Բրայան Մաքդոնալդը:
Մոսկվան համագործակցություն է առաջարկում, սակայն Վաշինգտոնը շատ համառ է քաղաքական կուրս փոխելու համար, չնայած, հավանաբար գիտակցում է, որ վաղ թե ուշ ստիպված է լինելու դա անել, կարծում է լրագրողը:
Նրա խոսքերով, Բարաք Օբաման խնդիր ունի. «Երբ 7 տարի առաջ ընտրվել է Միացյալ Նահանգների նախագահ, Նահանգները նոր-նոր էին քայլեր կատարում միաբևեռ աշխարհը պահպանելու համար, իսկ այժմ իրավիճակը փոխվել է: Այս մասին են խոսում Չինաստանի արագ զարգացումը, ԽՍՀՄ-ի մոխրից Ռուսաստանի վերակենդանացումը, ինչպես նաև Իրաքի և Աֆղանստանի թանկարժեք պատերազմների բացասական հետևանքները:
Պուտինը, ինչպես Օբաման, գիտի դա: Սակայն վերջինը չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իրեն կարող են հիշել մի որպես նախագահի, ով վերացրեց ԱՄՆ-ի գերիշխանությունը:
Ամերիկացի նախագահը ճիշտ կանի, եթե հրաժարվի գոռոզությունից և շփման գնա Պուտինի հետ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել գոյություն ունեցող տարաձայնությունները:
Պուտինը ձեռք է մեկնել ռուս-ամերիկյան հարաբերությունները կարգավորելու համար: Ունի արդյոք Օբաման այնքան տղամարդկություն ընդառաջ գնալու»,-հարց է բարձրացնում Մաքդոնալդը:



