Մի քանի օր է՝ աչքիս հա ընկնում է, որ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը նիստ է գումարել ու այն եզրակացության է եկել, որ սահմանադրական բարեփոխումների անցկացումը ժամանակավրեպ է, չնայած իր մեջ լավ դրույթներ է պարունակում:

Իրականում այդքան էլ կարևոր չէ, թե ինչ պատճառաբանությամբ են ֆիզիկները սահմանադրականի անցկացումը լավ, բայց ժամանակավրեպ համարում, լավ է, որ մարդիկ գլուխները կախ չեն ապավինում իշխանության կամ այս դեպքում ռեկտորի «հուշումներին»:
Վերջապես դասախոսները հասարակության այն շերտն են կազմում, ովքեր ուղղակի պարտավոր են բարձրաձայնել իրենց մոտեցումները, որովհետև ուսանողները պետք է տեսնեն ու հասկանան, որ հարմարվողականությունը ոչ մի լավ բանի չի տանում:

Սահմանադրական հանրաքվեի հաջողությունն այդքան դեկտեմբերի 6-ի քվեարկությանը չպետք է կապել, որքան նրան, թե ինչքան մարդու կարծիք է փաստաթղթի վերաբերյալ «եփվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել