Իմ մոտ էն տպավորությունն է, որ այս երկու օրը տեսանք գալիք մարտաֆիլմի անոնսը: Փաստորեն ֆիլմը ոնց որ այն մասին է լինելու, թե ինչպես Գագիկ Ծառուկյանը որոշում է նախագահի թեկնածու դառնալ, ու ինչպես են նրան ու իր նազիր-վեզիրներին հողին հավասարեցնում: Ու մի բան մտածեցի, որը անոնսում չկար՝ բա Հովիկ Աբրահամյա՞նը: Ինձ թվում է՝ դա էլ երևի ֆիլմի էն էպիզոդիկ դերերից մեկը կլինի, որ մի պահ երևում է ու գյաբռլամիշ լինում՝ ասենք մի մեծ լյուստրա ընկնում է գլխին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել