Նիկոլին մի ժամանակ մեղադրում ու քննադատում էին, որ շատ արմատական դիրքերից է հանդես գալիս, նույնիսկ քիչ էր մնում 2008թ. մարտի 1-ի դեպքերի ամբողջ պատասխանատվությունը բարդեին էդ մարդու վրա, ու դա անում էին ոչ միայն իշխանական, այլև շատ այսպես ասած ընդդիմադիր գործիչներ: Հիմա, էս մարդը, անկախ նրանից, ընդունում ենք իր գաղափարախոսությունը, թե՝ ոչ, բայց իմ կարծիքով բոլորովին նոր մշակույթ է փորձում մտցնել Հայաստանի քաղաքական դաշտ: Փորձում է արմատականությունը զուգորդել ինստիտուցիոնալի հետ: Անում է էն, ինչ ոչ մի այսպես ասած ընդդիմադիր կամ այլընտրանքային ուժ երբեք չի արել, փորձում է ստեղծել քաղաքական ուժ՝ իր բոլոր ամուր ենթակառուցվածքներով: Այդ թվում ամենագլխավորով՝ կուսակցական տեղական կառույցներով: Էս մարդը, որքան հասկացել եմ, չի ցանկանում դառնալ Վարդան Մամիկոնյան, որ մի քանի հոգանոց և լավ չզինված զորախմբով դուրս գա մի քանի հազարանոց, կայացած ու շատ հզոր բանակի դեմ ու հետո էլ բավարարվի միայն բարոյական հաղթանակով, ինչպես արել են շատ ու շատ քաղաքական ուժեր: Էս մարդը նաև շատ ճիշտ է, երբ ասում է, որ ընդդիմության դաշտում պետք է իշխանափոխություն անել: Որովհետև հենց այսպես ասած ընդդիմադիրաայլընտրանքային այսօրվա դաշտն է դարձել իշխանության գլխավոր գործընկերը: Ու հիմա, երբ իշխանությունը քննադատում է Նիկոլին, դա շատ հասկանալի է ու նաև ճիշտ է, դա նորմալ և բնական երևույթ է, բայց մի տեսակ անհասկանալի է այսպես ասած ընդդիմադիր դաշտում ձևավորվող հականիկոլական ճակատը: Քննադատում են հիմնականում նրանք, ովքեր լյուդմիլասարգսյանականներ են բազմացրել իրենց շարքերում, ովքեր նամակներով, տարբեր ակնարկներ պարունակող հոդվածներով, ելույթներով և քաղաքագիտական վերլուծություններով ամեն հարմար առիթ օգտագործել են իշխանությունների հետ բանակցության մեջ մտնելու համար: Ու վերջապես, սթափվե՛ք, սա փոքր երկիր է, և ամեն ինչ շատ տեսանելի է։ ՃՃՃՃ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել