2015-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի 1000 խոշոր հարկատուներն ընդհանուր առմամբ վճարել են ավելի քան 515 մլրդ դրամ հարկեր: Ֆինանսների նախարարության կողմից հրապարակված 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակը՝ միասին վերցրած, վճարել է 144 մլրդ դրամ հարկեր, ինչը կազմում է 1000 հարկատուների վճարածի մոտ 28 տոկոսը: Խոշոր հարկատուների առաջին տասնյակը հետևյալն է.
ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ՝ 31 մլրդ 29 մլն դրամ
ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ՝ 19 մլրդ 9 մլն դրամ
ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ՝ 16 մլրդ 705 մլն դրամ
Ղ-ՏԵԼԵԿՈՄ՝ 13 մլրդ 738 մլն դրամ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ՝ 13 մլրդ 730 մլն դրամ
ԱԼԵՔՍ ԳՐԻԳ՝ 11 մլրդ 949 մլն դրամ
ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ՝ 11 մլրդ 826 մլն դրամ
ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ՝ 10 մլրդ 120 մլն դրամ
ՖԼԵՇ՝ 9 մլրդ 261 մլն դրամ
ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ՝ 6 մլրդ 777 մլն դրամ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել