Panorama.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Յոզեֆ Զիգելեին, ով Հայաստան է ժամանել «Մարդու իրավունքները Սահմանադրության փոփոխությունների նախագծում» թեմայով խորհրդաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանում մեծապես կարևորվում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ոլորտներում շարունակական բարեփոխումները: Այդ ոլորտներում, ըստ Նախագահի, մեր երկրում արձանագրվել է որոշակի առաջընթաց, ինչը նաև Հայաստանի միջազգային գործընկերների և առաջին հերթին՝ եվրոպական գործընկերների աջակցության ու նրանց հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ է:
Նախագահը ողջունել է Երևանում անցկացվող խորհրդաժողովը, որը նրա համոզմամբ, լայն հնարավորություն է ընձեռում անկաշկանդ մթնոլորտում ազատ քննարկումներ ծավալել և մասնագիտական կարծիքներ փոխանակել: Իսկ արդյունքում ներկայացված փորձագիտական առաջարկները, ըստ նրա, կարևոր ուղեցույց են դառնում ոլորտի հետագա կատարելագործման համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



