Tert.am-ը գրում է.

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վիեննայում ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի իր գործընկերների հետ բանակցությունների ավարտին տեղեկացրել է, որ Մոսկվան կոչ է արել Սիրիայի հարցով հետագա բանակցություններում ներգրավել Իրանին և Եգիպտոսին:

«Հետագա բանակցությունները կոչ ենք անում անցկացնել այնպիսի ներկայացուցչական ձևաչափով, որը  ենթադրում է տարածաշրջանի մի շարք երկրների, հատկապես` Իրանի և Եգիպտոսի ներգրավվածությունը», - Լավրովին մեջբերում է  Коммерсанть-ը:

ՌԳ ԱԳ նախարարի խոսքով` իրենք հատուկ են ընտրել Իրանն ու Եգիպտոսը, քանի որ այդ երկրները կարող են շատ հարցերում ազդել տիրող իրավիճակի վրա, և որոնց բացակայությունը գործընթացում օգտակար չէ:

Լավրովը  հերքել է հավաստումներն այն մասին, որ Վիեննայի նախարարական հանդիպման ժամանակ քննարկվել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հեռացման հարցը:

Այսօր ավելի վաղ Սերգեյ Լավրովը հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որի ընթացքում քննարկվել է հիմնականում Սիրիայի հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել