Հետաքրքիր ա, որ մարդը սևեռվել ա ընդդիմադիր բառի վրա, ասենք, կարա, չէ՞, ասի ինստիտուցիոնալ քաղաքական ուժ, բայց չէ, ասում ա՝ ինստիտուցիոնալ ընդդիմություն, կարծես թե փորձելով ինքնահաստատվել էդ ընդդիմություն բառով, բա որ, ասենք, աստված մի արասցե, ՔՊ-ն դարձավ իշխանություն, ի՞նչ ա լինելու, նիկԿոլը հայտարարելու ա, որ ինքը հրաժարվո՞ւմ ա ՔՊ-ից, որովհետև ինքն ինստիտուցիոնալ ընդդիմություն ա, թե՞ ՔՊ-ն ա հրաժարվելու նիկԿոլից։
Ասենք, ամբողջ քաղաքակիրթ աշխարհում տենց բան չկա էլի, իշխանությունը սահմանադրությունը տիր ու մեր ա անում, իսկ իրան ընդդիմադիր էլեկտորատի որոշակի հատվածի լիդեր համարող մարդն ասում ա՝ ես էդ խաղը գյուդում չեմ, բա ի՞նչ ես գյուդում, արա։ Ասենք, էդ ինստիտուցիոնալ ընդդիմությունդ ա, չես կարում ստեղծես, փողոցով քայլում ես, լյուկն ես ընկնում, քյարփինջ ա գլխիդ ընկնում, կամ ավտոյի տակ ես ընկնում կամ վերջին հաշվով քեզ լավ չես պահում, տիրացուդ մի հատ փխկ ա անում, էս ազգը գնա, կոտորվի՞ ինստիտուցիոնալ ընդդիմության կայացմանը սպասելով։