Flag-Pins-Russia-JordanAraratnews.am-ը գրում է.

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հորդանանցի գործընկեր Նասեր Ջոդայի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանի և Հորդանանի զինվորականները կփոխհամաձայնեցնեն իրենց գործողությունները Ամմանում ստեղծված հարթակում, հաղորդում է TASS-ը:

Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավարը կոչ է արել մեծացնել աջակցությունը Ժնևյան կոմյունիկեի հիման վրա Սիրիայի հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Նրա խոսքերով` սա ենթադրում է լայնածավալ բանակցություններ Սիրիայի կառավարության և բոլոր ընդդիմադիր ուժերի միջև` միջազգային ուժերի աջակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել