50Elq.am-ը գրում է.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ռազմավարական ծրագրերի սոցիալական գործընկերության համաձայնագիր: Մինչ ստորագրման արարողության մեկնարկը Հովիկ Աբրահամյանը, դիմելով ներկաներին, նշել է.«Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս բոլոր ոլորտներում թափանցիկության և հասարակության մասնակցության դերի բարձրացմանը: ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ ի դեմս Ռազմավարական ծրագրերի քաղաքացիական համագործակցության ցանցի միջև այսօր ստորագրվող համաձայնագրի նպատակը ՀՀ ռազմավարական ծրագրերի մշակման, իրականացման, մոնիթորինգի և գնահատման գործընթացներում հանրային մասնակցության և սոցիալական գործընկերության ինստիտուտի կայացման ապահովումն է: ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակելու է հասարակության առջև հաշվետվողականության բարձրացմանը և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանն ուղղված իր քաղաքականությունը»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել