Tert.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, դաշնակահար Ստեփան Շաքարյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Դուք մեծ ավանդ ունեք հայ երաժշտարվեստի, մասնավորապես, ջազի զարգացման և հարստացման գործում: Ձեր ինչպես դասական, այնպես էլ ջազային ստեղծագործությունները հաջողություն և ճանաչում են բերել ոչ միայն Ձեզ, այլև հայ ժամանակակից արվեստին ընդհանրապես, ունեն ընդգծված ազգային ակունքներ և միաժամանակ՝ համամարդկային հնչեղություն: Գնահատելի է նաև Ձեր բազմամյա մանկավարժական գործունեությունը՝ ուղղված մեր երաժշտական մշակույթի վաղվա օրվան:Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:



