Tert.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի բացման արարողությանը, որտեղ հանդես է եկել ելույթով: ՀՀ Նախագահն անդրադարձել է նաև սահմանադրական բարեփոխումներին՝ նշելով, որ նոր Սահմանադրությամբ ավելի բարձր մակարդակի վրա կբարձրացվեն մարդու իրավունքների և ազատության պաշտպանության հարցերը։

«Այս օրերին Հայաստանը կանգնած է սահմանադրական համակարգի խորը բարեփոխումների շեմին: Բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ մանրակրկիտ աշխատանքի արդյունքում, վեց ամիս առաջ հրապարակված հայեցակարգի հիման վրա մշակվել և ներկայացվել է գործող Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Արդեն դեկտեմբերի 6-ին կանցկացվի հանրաքվե:

Գործող Սահմանադրության փոփոխությունները ենթադրում են կիսանախագահականից անցում խորհրդարանական կառավարման մոդելի՝ խորհրդարանական ընտրություններն ամբողջովին տեղափոխելով համամասնական ընտրակարգի: Ավելի բարձր մակարդակի վրա կբարձրացվեն մարդու իրավունքների և ազատության պաշտպանության հարցերը: Կհավասարակշռվեն իշխանության ինստիտուտների լիազորությունները, ներդաշնակեցված են այդ հաստատություններից յուրաքանչյուրի պատասխանատվությունը և լիազորությունը: Կուժեղանա ընդդիմության ինստիտուցիոնալ դերը»,– ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել