Ֆոտոմոդել, «Կարգին սերիալ»-ից հայտնի Աննա Բաբայանն անցյալ տարի ամուսնացել է: Նրա ընտրյալն իսպանացի Անտոնիոն է, ում էլ Աննան դուստր կպարգևի: BlogNews.am-ի հետ զրույցում ապագա մայրիկը մի քանի մանրամասներ է պատմել մայրանալ պատրաստվելու ընթացքից. «Մոտեցա ամուսնուս և ասացի, որ հղի եմ՝ առանց հատուկ անակնկալի կամ հանելուկների»:

Աննան նշեց, որ մայր դառնալու պատասխանատվությունից և հոգսից չի վախենում, քանի որ չափազանց պատասխանատու մարդ է. «Ավելորդ քաշից երբեք չեմ վախեցել, իսկ հիմա՝ առավել ևս, չնայած որ շատ չեմ գիրացել»:

Աննան, ինչպես մայրանալ պատրաստվող շատ կանայք, արդեն հասցրել է իր ապագա բալիկի համար մի քանի բան գնել, հիմնականում գնել է հագուստ և խնամքի պարագաներ: Իսկ այն հարցին, թե ինչ անուն են որոշել դստեր համար, Աննան պատասխանեց. «Դուստրս կկրի մայրիկիս անունը՝ Մարինա»:

Նշենք, որ Աննայի դուստրը լույս աշխարհ կգա փետրվար ամսին:

 Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել