Առաջարկում եմ բոյկոտել Սոֆի Մխեյանի տեսահոլովակը: Ախր տեսահոլովակի փակ ցուցադրության իմաաաաա՞ստը: Քանի որ էս անգամ նման քայլի դիմեց Սոֆի Մխեյանը, ապա իրա մասին գրեմ, բայց նենց չի, որ էս նյութը միայն իրան է վերաբերում: 
Սոֆի Մխեյանը երեկ կազմակերպել է իր նոր տեսահոլովակի փակ ցուցադրությունը ու, իհարկե, կանչել ամենամտերիմներին ու ՖԲ-ում ռասկրուտկա անել կարողացող ընկերներին: Ինձ մոտ շատ հարցեր են առաջանում. 
Ինչի՞ փակ ցուցադրություն: 
Վախենո՞ւմ է այլ մարդկանց կարծիքները լսել, թե՞ ուզում է՝ առաջին անգամ բոլոր հրավիրյալները գովերգեն, ու ինքը դրանից լավ է զգալո՞ւ (իմանալով, որ ներկաների մեծ մասն ուղղակի քաղաքավարության զոհ են գնալու): 
Թե՞ Սոֆին իրան ու իր ընկերներին իրականում «աստղ է» համարում, ու իրեն թվում է, որ իրանք բոլորով վերջն են, իսկ մենք՝ հասարակ մահկանացուներս, էդ տեսահոլովակը պետք է դիտենք այդ վեհ «աստղերից» հետո: Նա իրականում մտածում ա, որ մենք՝ իրա «ֆանատները», պետք է դա դիտենք առանձին, որ հանկարծ «աստղերի» հետ հավասար չլինե՞նք։ 
Հաշվի առնելով Սոֆիի՝ իր ու իր ՉԱՍՏՂ ընկերների մասին էսքան մեծամիտ ու անհավասարակշիռ կարծիք ունենալը, հաշվի առնելով, որ Սոֆին տարանջատում է դնում մեր՝ հասարակ մարդկանց ու իրանց՝ «աստղ» կոչեցյալների միջև՝ առաջարկում եմ բոյկոտել Սոֆի Մխեյանի նոր տեսահոլովակն ու թողնել, որ ինքն ու իր ընկերները նայեն, իրար կեղծավոր գովան, իսկ տուն գնալուց ինչքան ասես բողոքեն: 
Եկեք հարգենք մեզ, որ Սոֆին ու իր նման աստղիկները հասկանան, որ իրանք էնքան չկան, որ իրանց առանձնացնեն մեզնից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել