Lurer.com–ը գրում է.
Սիրիայի բանակը ազատագրել է հնագույն Զաբադանի քաղաքը, որը ԻԼԻՊ-ի գրոհայինները իրենց վերահսկողության տակ էին պահում ավելի քան չորս տարի: Այնտեղ եղել է գրեթե երկու հազար ահաբեկիչ, որոնց հաջողվել է մի քանի կիլոմետր հետ շպրտել քաղաքից: Հաջողության են հասել ռուսական ավիացիայի շնորհիվ. փոխանցում է ren.tv-ն:
Այժմ մեր երկիրն ահաբեկչության դեմ գլխավոր պայքարողն է: Այդ մասին, մասնավորապես, ասել է Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները:
«Ես բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը և նրա մասնակցությունն ահաբեկչության դեմ պայքարին: Ես ուզում եմ ասել, որ պարզ չէ, թե ով է ֆինանսավորում ծայրահեղականներին, հատկապես, եթե մենք տեսնում ենք այնտեղ «Տոյոտա» մեքենաներ և այլն: Ես կարծում եմ, որ Պուտինի որոշումը նրան առաջնորդ է դարձրել, ով առանցքային դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում», - ասել է Քիրշները:
Մեկ գիշերվա ընթացքում ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են գրոհայինների 80 օբյեկտ:



