Ինչպես գիտենք՝ սիրիահայ երիտասարդությանը հայաստանյան հանրություն ինտեգրելու համար կատարվում են բազմաթիվ ծրագրեր: Այնուամենայնիվ, բացի հոգեբանական և մշակությային գործոններից, օրակարգային է նաև ֆինանսականը: Բազմաթիվ երիտասարդներ այսօր սովորում են Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երում և կարիք ունեն ֆինանսական որոշակի աջակցության:
Գործադիր մարմնի որոշմամբ սիրիահայ ուսանողների 2015-2016թթ. ուս. տարվա վարձավճարի մասնակի փոխհատուցման համար պետբյուջեից կհատկացվի 24,656.0 հազ. դրամ:
Այսպիսով որոշակիորեն կթեթևացվի երիտասարդ հայրենակիցների ֆինանսական բեռը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել