Elq.am-ը գրում է.
Հաշվի առնելով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահի կողմից Վենետիկի հանձնաժողովին կաշառք տալու մասին 2015 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Լ. Զուրաբյանի հայտարարության, նաև իրավապահ համակարգի կողմից դրան հաջորդած իրավական գործողությունների նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, տեղեկացնում ենք. Լ. Զուրաբյանի հայտարարության կապակցությամբ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նյութերի նախապատրաստմամբ որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել` Վենետիկի հանձնաժողովին կաշառք տալու և այդ հանձնաժողովի որևէ անդամի կողմից կաշառք ստանալու մասին, Լ. Զուրաբյանը չի ներկայացել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն, իր վերոհիշյալ հայտարարության շուրջ բացատրություն չի տվել և այն հիմնավորող որևէ փաստական տվյալ չի ներկայացրել, որը հիմք է տվել եզրակացնելու` Լ. Զուրաբյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, այսինքն՝ բացակայում են Վենետիկի հանձնաժողովին կաշառք տալու և, հետևաբար, նաև այդ հանձնաժողովի որևէ անդամի կողմից կաշառք ստանալու դեպքերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



