The Washington Post. «Արևմուտքը չպետք է քծնի Թուրքիայի նախագահին»Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահին քծնելը մեծ սխալ է: Գնալով ակնհայտ է դառնում, որ պարոն Էրդողանն է դառնում երկրում տիրող անկայունության պատճառը՝ իր բռնակալական հակումներով և անկշռադատված մարտավարությամբ էլ ավելի խորացնելով բևեռացվածությունը երկրում: Անդրադառնալով Թուրքիայի քաղաքական կյանքին ՝ խմբագրականում գրում է The Washington Post պարբերականը: 

Պարբերականը նկատում է, որ Թուրքիան առերեսվում է խնդիրների աննախադեպ մեծ քանակության՝ սկսած ԻՊ-ի դեմ պատերազմից, Բաշար Ասադի հետ «խամաճիկների պատերազմ» վարելուց, դրանց արդյունքում 2մլն-ից ավել փախստականների առկայությունից մինչև քրդերի հետ վերսկսած պատերազմ ու նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններ, որոնք հերթական անգամ կարող են անհաջող ելք ունենալ:

Պարբերականի դիտարկմամբ, արևմտյան՝ հատկապես եվրոպական շատ կառավարությունների կանխատեսելի խոնարհումը Էրդողանի առաջ և նրան տրվող օգնությունը՝ կանխիկ գումարից մինչև ԵՄ-ի հետ բանակցությունների ինտենսիվացում և ազատ վիզա, կարող է միայն օգնել իշխող կուսակցությանը՝ վերականգնել խորհրդարանական մեծամասնությունը, որը կորցրել է վերջին ընտրությունների արդյունքներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել