Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Արտակ Դավթյանը, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, ասաց, թե դրա նպատակներից մեկն էլ անկախ դատարաններ ունենալու անհրաժեշտությունն է:
«Ցանկացած բարեփոխում անհնար է առանց անկախ դատարան ունենալու: Սահմանադրական փոփոխությունները համապատասխանում են մեր սպասելիքներին առկա խնդիրները լուծելու համար»,-ասաց Արտակ Դավթյանը:
Պատգամավորի խոսքով՝ կիսանախագահական համակարգը պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն է տալիս այն մարդկանց, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցնում, այնինչ, ըստ նրա, համակարգը պետք է լինի այնպիսին, որ ուղղակի բացառվեն նման երևույթները:
«Սա իշխանությունների համար կենաց-մահու խնդիր չէ. ինչ կասի ՀՀ քաղաքացին հանրաքվեով, դա էլ կլինի ընդունելի տարբերակ: Մենք հարգելու ենք մեր քաղաքացու դիրքորոշումը: Շատ լավ կլինի, որ այս հանրաքվեն լինի անկախության հանրաքվեի նման, քաղաքացիները միահամուռ կերպով հայտնեն իրենց տեսակետը»,-նշեց Արտակ Դավթանը:



