Ամեն բան իր սահմանն ունի, այդ թվում՝ համբերությունն ու հանդուրժողականությունը, հումորն ու հեգնանքը։ Գալուստ Գրիգորիչի պարագայում բոլոր այդ սահմաններն արդեն հատվել են, ու ծերուկն իսկապես անտանելի է դարձել և օրըստօրե կորցնում է ադեկվատությունը։
Գրիգորիչի միակ ֆունկցիան հիմա մարդկանց խոսափողերն անջատելն է, իսկ սիրած զբաղմունքը՝ անիմաստ ու ոչ մի միտք չարտահատող նախադասություններ ասելը, ինչպես նաև իր աշխատակազմի մանկլավիկների հետ գործուղում-շրջագայությունների մեկնելը։
Օրինակ՝ օրերս Հայլուրով ցույց էին տալիս Գրիգորիչի նման աշխատանքային այցերից մեկը, որի շրջանակներում նա հանդիպել էր Կանադայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ։ Դա պարզապես խայտառակություն էր. Գրիգորիչը կանադացուն էլի երևի ինչ-որ մառազմատիկ բաներ է ասում, իսկ մեր պատվիրակության մյուս անդամները դրած անթաքույց խաղեր են խաղում իրենց հեռախոսներով։ Էն խեղճ կանադացին հուսահատ հայացքով մեկ Գրիգորիչին ա նայում, որի ասածներից, բնականաբար, ոչ մի բան չի հասկանում, մեկ՝ մեր խաղասեր դելեգատներին, որոնց կազմում, չգիտես ինչու, գոնե մի խելքը գլխին պատգամավոր չկար։
Ի դեպ, զվարճալի է նաև Գրիգորիչի հայտարարությունն ինքնաթիռների մասին, որոնցից նա խուսափում էր ժամանակին, իսկ հիմա պարբերաբար դրանցով է մեկնում գործուղումների։ Ծերուկը հայտարարել է, որ դրանց ադապտացվել չի կարելի, դրանք հոբբիի պես բան են, որոնք տանում են-տանում են-տանում են...
Ի՞նչ կլինի, եկեք Գրիգորիչին էլ տանենք-տանենք-տանենք, որովհետև իսկապես էլ նյարդ չի մնացել նրա արածների ու ասածների վրա նյարդայնանալու, էլ ժպիտ չի մնացել նրա անհեթեթությունների վրա ծիծաղելու, էլ որևէ երևակայություն չի մնացել նրա տեսական օգտակարությունը երկրի ու նույնիսկ իշխանությունների համար պատկերացնելու։ Թե խոսափող անջատող է պետք, նույնիսկ պոլի փայտը կարող է հաջողությամբ փոխարինել Գրիգորիչին։ Այդ ծեր մարդուն ինչի՞ համար եք էքսպլուատացնում, ճամփեք թոշակի, թող իր մառազմը հանրության աչքերից հեռու դրսևորի։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2015/10/2.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել