Երեկ Մոսկվա կինոթատրոնում ներկա գտնվեցի Hayk Marutyan-ի և իր ընկերների ու թիմի կողմից նկարահանված «Սիրո գործակից» ֆիլմի առաջին ցուցադրությանը։ Դերասանական կազմը լավն էր, զգացվում էր, որ թենիսիստուհիներին մարմնավորող դերասանուհիները մի լավ թենիս են պարապել ու երևի թե արդեն իրականում կարող են լուրջ կոնկուրենտ լինել պրոֆեսիոնալ թենիսիստուհիներին։ Հումորը լավն էր։
Հ.Գ. Սա այն ֆիլմերից է, որը պետք է նստես, նայես, տրամադրությունդ բարձրացնես, սերը գնահատես ու շարունակես ապրել։
Հ.Գ.Գ Էսթետիկ բարձր մակարդակի վրա գտնվող անհատներին, ովքեր կսկսեն ֆիլմը քննադատել ու համեմատել հոլիվուդյան ֆիլմերի հետ, կխնդրեմ նաև համեմատել Հոլիվուդում ու Հայաստանում եղած ռեսուրսները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել