Barometer.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի՝ Մոսկվա այցից հետո զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ըստ CNNTurk-ի՝ Էրդողանն իր մտահոգությունն է հայտնել Պուտինին Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների, հատկապես՝ Հալեպի վրա իրականացվող հարձակումների առնչությամբ: Նրա խոսքով՝ դրանք կարող են փախստականների նոր ալիքի պատճառ հանդիսանալ:
Էրդողանը հայտնել է նաև, թե Սիրիայի քրդերը կապ ունեն Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության հետ, իսկ Թուրքիան պայքար է մղում ինչպես "Իսլամական պետության", այնպես էլ այլ խմբավորումների դեմ:
Երկու առաջնորդները պայմանավորվել են այս հարցերն ավելի մանրամասնորեն քննարկել հաջորդ ա
Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/facts/20151021/8533/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



