Replik.am-ը գրում է.
Ռուսաստանը շարունակելու է Սիրիային օգնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ նախարար Սերգեյ Շոյգուն` հավելելով, թե Մոսկվան չի կարող թույլ տալ, որ ահաբեկիչները հասնեն ռուսական սահմաններին:
Նա նշել է, որ Ռուսաստանի շնորհիվ սիրիական ուժերը կարողացել են նոր մակարդակի հասնել` պաշտպանությունից անցնելով հարձակման:
«Սիրիական կառավարական ուժերը ռուսական օդուժի աջակցությամբ պաշտպանությունից անցել են հարձակման և արդեն ազատագրել են իրենց տարածքների մի մասը, որոնք երկար ժամանակ գտնվում էին ԻՊ-ի տիրապետության տակ»,-հավելել է Շոյգուն:
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=68946
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



