Ամերիկյան NDI–ի հարցումներով իշխող դաշինքն ավելի ցածր վարկանիշ ունի այսօր, քան Սահակաշվիլու կուսակցությունը, և խորհրդարանական ընտրություններում վերջինիս հաղթանակի հավանականությունը բավական բարձր է: Եթե վրացական Իվանիշվիլուն չխանգարի ռուսաստանյան փորձառությունը, ապա Վրաստանը հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո կհամալրի քրիստոնեության վրա հիմնված արևմտյան քաղաքակրթության ընտանիքը: Նման բան մեր մասին ասել, դժբախտաբար, չեմ կարող, չնայած որպես պետական կրոն քրիստոնեությունն ընդունած առաջին ժողովուրդն ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել